Առաջիկա երկու գիշերը ցրտահարություն է սպասվում

Առաջիկա երկու գիշերը ցրտահարություն է սպասվում

ՀՀ  գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է գյուղացիական տնտեսություններին ցուցաբերել զգոնություն և անհրաժեշտության դեպքում ձեռնարկել համապատասխան միջոցներ առաջիկա երկու գիշերը սպասվող ցրտահարության դեմ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ  արտակարգ իրավիճակների նախարարության  «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության» տվյալներով՝  մարտի 30-ի լույս 31-ի և 31 –ի լույս ապրիլի 1-ի գիշերային ժամերին Արարատյան դաշտում և դրա նախալեռներում,  առանձին հատվածներում օդում հնարավոր են  մինչև -2, իսկ հողի  մակերևո ւյթին ` անհամեմատ ավելի ցածր ջերմաստիճաններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում