Մոսկվայում ԻՊ-ի 18 հավաքագրողի են ձերբակալել. առգրավվել են Թուրքիայի քաղաքացիների փաստաթղթեր

Մոսկվայում ԻՊ-ի 18 հավաքագրողի են ձերբակալել. առգրավվել են Թուրքիայի քաղաքացիների փաստաթղթեր

Մոսկվայում իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական խմբավորման 18 հավաքագրողի. նրանք զբաղվել են ԻՊ-ի գաղափարների տարածմամբ, խմբավորման  շարքերում  մարդկանց ներգրավմամբ, ինչպես նաև  «զոհերի» համար կեղծ փաստաթղթերի պատրաստմամբ:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ միաժամանակ մի քանի հասցեներով իրականացված հատուկ գործողության ընթացքում կասկածյալների մոտից առգրավվել են համակարգիչներ, տպիչ սարքեր և այլ տեխնիկա: Ներկա պահին կասկածյալներին հարցաքննում են: Նախնական տվյալներով` նրանց մի մասը ոչ օրինական է եղել Ռուսաստանում:

ՌԻԱ Նովոստին էլ գրում է, որ ձերբակալվածների մոտ հայտնաբերվել է Թուրքիայի քաղաքացիների վարորդական իրավունքի վկայականներ:

«Նրանց մեծ մասն Ուզբեկստանից են, սակայն նրանցից առգրավված փաստաթղթերը ձևակերպված են տարբեր երկրների, այդ թվում՝ Թուրքիայի քաղաքացիների անուններով»,-պատմել է գործակալության աղբյուրը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում