Ռոնալդուն վաճառում է Մադրիդում իր առանձնատները

Ռոնալդուն վաճառում է Մադրիդում իր առանձնատները

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վաճառքի է հանել Իսպանիայի մայրաքաղաքում գտնվող երկու առանձնատուն, հայտնում է «OK Diario» պարբերականը։

Աղբյուրի տեղեկություններով, 2010 թվականին 4,9 միլիոն եվրոյով գնած յոթ ննջարանով տունը Ռոնալդուն պատրաստվում է վաճառել 5 միլիոնով, իսկ մորը պատկանող տունը ֆուտբոլիստը վաճառում է 2,5 միլիոնով։

Պարբերականն ակնկալում է, որ այդ որոշումը կապված է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստի՝ ամռանն ակումբը փոխելու մտադրության հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում