Հայ ձյուդոյիստները կմասնակցեն Սամսունի Գրան պրիին

Հայ ձյուդոյիստները կմասնակցեն Սամսունի Գրան պրիին

Ձյուդոյի Հայաստանի հավաքականի անդամները կմասնակցեն Թուրքիայի Սամսուն քաղաքում կայանալիք վարկանիշային Գրան պրիին, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։

Հայաստանը կներկայացնեն Ֆերդինանտ Կարապետյանը 66 կգ, Արսեն Ղազարյանը 73 կգ, Անդրանիկ Չափարյանը 81 կգ և Ժաննա Ստանկևիչը 52 կգ: Մրցաշարը կկայանա ապրիլի 1-3-ը Սամսունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում