Էպոսագետ Վ.Սեդրակյանը և Պ.Հայրիկյանն արդեն ներկայացրել են իրենց առաջադրման փաստաթղթերը ԿԸՀ
26/12/2012 16:56
Նմանատիպ
Էպոսագետ Վարդան Սեդրակյանը և Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանն այսօր արդեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել իրենց փաստաթղթերը՝ 2013-ի նախագահական ընտրություններում առաջադրվելու նպատակով:
Հիշեցնենք, որ ԿԸՀ հաստատած ժամանակացույցի համաձայն՝ առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրումների ժամկետը մեկնարկել է դեկտեմբերի 25-ին և կավարտվի հունվարի 4-ին: Հունվարի 4-ից կսկսվի թեկնածուների գրանցումը, որը կտևի մինչև հունվարի 14-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում