Ադրբեջանում Հեյդար Ալիևին «աստված» են կարգել
Նմանատիպ
Ադրբեջանում մեկնարկ է տրվել չափազանց տարօրինակ մի գործընթացի. մզկիթներում սկսել են տեղադրել Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի կիսանդրիները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Ըստ «Ազատության»’ մզկիթում մեծ տարածք են գրավում Հեյդար Ալիեւի կիսանդրին, դիմանկարները եւ նրա հայտարարություններից արված քաղվածքներով վահանակները:
Անդրադառնալով այդ տեղեկատվությանը’ haqqin.az լրատվական կայքն էլ նշում է, որ նման սրբապղծություն, մասնավորապես, կատարվել է Թովուզի շրջանի Ալիմարդանլը գյուղի մզկիթում, իսկ Շամախիում էլ «Աստված» են հռչակել Հեյդար Ալիեւին:
«Գործադիր իշխանությունների ղեկավարները նախագահ Իլհամ Ալիեւին չէին կարող ավելի մեծ արջի ծառայություն անել, որն արդեն վերածվում է իշխանությանը խայտառակող ավանդույթի», -նշում է կայքը:
Կայքը գրում է, որ աստվածաբան Էլշադ Միրին դա խայտառակություն է անվանել: Նրա խոսքով’ Ալլահի տունը նման կերպ օգտագործելը սրբապղծություն է:
Ադրբեջանի իսլամական կուսակցության փոխնախագահ Ռովշան Ահմեդլին էլ գտնում է, որ անթույլատրելի է’ իշխանություններին պրոպագանդելու նպատակով մզկիթների օգտագործումը: «Դա անդուր զգացմունք է առաջացնում ոչ միայն հավատացյալների, այլեւ բոլորի մոտ», -նշել է նա: «Այստեղ տեղին է հիշել ռուսական հին ասացվածքը’ ստիպիր հիմարին աղոթել Աստծուն, կջարդի ճակատը», -հեգնում է ադրբեջանական կայքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում