Նախագահը մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ ԱԳՆ-ի կազմակերպած ընդունելությանը
26/12/2012 18:47
Նմանատիպ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարարության կազմակերպած ընդունելությանը:
Հանրապետության ղեկավարը շնորհավորել է նախարարության աշխատակիցներին գալիք տոների կապակցությամբ, շնորհակալություն հայտնել պետական այլ մարմինների հետ միասին անցնող տարում նրանց իրականացրած կարևոր աշխատանքի համար և տոնական ընդունելության բոլոր մասնակիցներին մաղթել բարձր տրամադրություն, նրանց ընտանիքներին՝ երջանկություն, առողջություն և բարօրություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում