Թուրք֊ադրբեջանական դաշինքը հարձակման է անցել ոչ միայն Արցախի ուղղությամբ, այլև Վաշինգտոնում
Նմանատիպ
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Թուրք֊ադրբեջանական դաշինքը հարձակման է անցել ոչ միայն Արցախի ուղղությամբ, այլև Վաշինգտոնում, որտեղ ընթանում է Միջուկային անվտանգության գագաթաժողովը։
Նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում անդրադարձել է հայկական ատոմակայանի հետ կապված Ալիևի և Էրդողանի հայտարարություններին՝ նշելով, որ այդ մերկապարանոց մեղադրանքները «առաջին հերթին անվստահության դրսևորում են ԱԷՄԳ-ի հանդեպ»։։ ։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ միջազգային կառույցների հանդեպ Թուրքիայի ու Ադրբեջանի թերահավատությունն է, որ իսկական սպառնալիք է տարածաշրջանի համար։ Նախագահ Սարգսյանը գագաթաժողովի մասնակիցների ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ Թուրքիան և Ադրբեջանը անընդհատ սխալ են մեկնաբանում միջազգային կառույցների որոշումները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում