Պուտինը Ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը
02/04/2016 13:26
Նմանատիպ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շփման գծում մարտական գործողությունների վերսկսման մասին տեղեկությունների առնչությամբ:
Այս մասին, «Ինտերֆաքսի տեղեկացմամբ, լրագրողներին հայտնել է երկրի ղեկավարի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Նախագահ Պուտինը կոչ է անում հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել կրակը եւ զսպվածություն ցուցաբերել»,-ընդգծել է Պեսկովը:
Աղբյուր՝ «Ինտերֆաքս»
Հետևեք մեզ նաև Telegram-ում