Ս.Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 26-ին ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ երկրի հարավում՝ Չիմքենդ բնակավայրի մոտ նախօրեին ռազմատրանսպորտային օդանավի կործանման հետևանքով ղազախ զինծառայողների զոհվելու կապակցությամբ:

Սերժ Սարգսյանը խնդրել է իր և ամբողջ հայ ժողովրդի խորին ցավակցությունները և զորակցությունը փոխանցել զոհվածների հարազատներին և մերձավորներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում