«Մարդու իրավունքներ-96» կուսակցության նախագահը կոչ է անում առաջադրել Ն.Փաշինյանի թեկնածությունը

«Մարդու իրավունքներ-96» կուսակցության նախագահ Ռուբեն Թորոսյանն առաջարկում է առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրել ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Տարածված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Հռչակագրային ՀԱԿ-ի քաղխորհդի անդամներին

Ա Ռ Ա Ջ Ա Ր Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Փաշինյանի թեկնածության մասին

Հարգելի գործընկերներ,

Այնպիսի իրավիճակ է ստեղծվել ՀՀ Նախագահի ներկա ընտրությունում, որ «ավազակաիշխանության» դեմ պայքարում, Նիկոլ Փաշինյանի նման գործչի մասնակցությունը, որպես ՀՀ Նախագահի թեկնածու, խիստ անհրաժեշտություն է դարձել:

Ի դեպ, Ս.Սարգսյանն արդեն իսկ սկսել է իր թաքնված ընտրախախտումները, սակայն, հայտարարված թեկնածուներից և ոչ մեկը դեռևս չի համարձակվում արձագանքել դրանց:

Գտնում ենք, որ ճիշտ կլինի դիմել Փաշինյանին, չառաջադրվելու իր դիրքորոշումը վերանայելու համար:
Իսկ Փաշինյանին կոչ ենք անում դա չընկալել, որպես իր անձնական խնդիր:

Հարգանքով՝
Հռչակագրային ՀԱԿ քաղխորդի անդամ Ռ.Թորոսյան»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում