Հայ շախմատիստները շարունակում են հաջող հանդես գալ միջազգային մրցաշարերում

Հայ շախմատիստները հաջող են հանդես գալիս տարբեր միջազգային մրցաշարերում:

Armchess.am-ի հաղորդմամբ՝ գրոսմայստեր Արթուր Չիբուխչյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետ Սամուել Սեւյանը հաղթանակներով սկսեցին Լոս Անջելեսում մեկնարկած Հյուսիսամերիկյան օփենը: Միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանն առաջին տուրում ոչ-ոքի խաղաց:

Գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ Էյն քաղաքում անցկացվոց օփենում հինգ տուրից հետո վաստակել է 4,5 միավոր եւ գրոսմայստեր Պավել Կոցուրի (Ղազախստան) հետ գլխավորում է աղյուսակը:

Միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանն ունի 3 միավոր:

Իսկ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը եւ միջազգային վարպետ Մհեր Հովհաննիսյանը Հոլանդիայի Գրոնինգեն քաղաքում անցկացվող օփենում հինգ տուրից հետո վաստակել են 4-ական միավոր: Նրանք միայն կես միավորով են ետ մնում առաջատարից ‘ գրոսմայստեր Ռոբին Վան Կամպենից (Հոլանդիա):

Միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանն ունի 3 միավոր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում