Կ.Նազարյան. «Ապագան հնարավորություն է տալիս սերտ համագործակցություն ծավալել ՄԱԿ-ի և միջազգային այլ կազմակերպությունների հետ»
Նմանատիպ
Այս օրերին ՄԱԿ-ի նյույորքյան շտաբ-բնակարանում ընթանում է ՀԱՊԿ կազմավորման 20-ամյակին նվիրված ցուցահանդես: Այս մասին հաղորդում է Panorama.am-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի ռադիոկայանին:
Ռ/կ-ի հաղորդմամբ, ցուցահանդես այցելել են ՄԱԿ-ում ՀԱՊԿ անդամ երկրների մշտական ներկայացուցիչները, որոնց թվում նաև ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը:
Ռ/կ-ի հետ զրույցում դիվանագետը նշել է, որ ապագան հնարավորություն է տալիս սերտ համագործակցություն ծավալել ինչպես ՄԱԿ, այնպես էլ այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
«Ես, օգտվելով առիթից, կցանկանայի շնորհավորել ՀԱՊԿ անդամ երկրներին կառույցի 20-ամյակի կապակցությամբ, և հույս հայտնել, որ ապագան մեզ հնարավորություն է տալիս համագործակցություն ծավալել ինչպես ՄԱԿ, այնպես էլ այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում», – նշել է Կարեն Նազարյանը:
Իր հերթին ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը ռ/կ-ի հետ զրույցում նշել է, որ իր գործունեության ընթացքում ՀԱՊԿ-ը կայացել է որպես միջազգային և տարածաշրջանային անվտանգության կարևոր գործոն:
ՄԱԿ-ում Ղազախստանի մշտական ներկայացուցիչ Բիրգանիմ Այտիմովը նշել է, որ ՀԱՊԿ անդամ երկրներից որևէ մեկի ինքնիշխանությանը, ազգային անվտանգությանը ուղղված և այլ վտանգների և սպառնալիքների դեպքում ՀԱՊԿ անդամ երկիրը իրավունք ունի ակնկալել մյուս անդամների «աջակցությունն ու պաշտպանությունը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում