Առողջապահության նախարարության նախատոնական խորհուրդները՝ որպեսզի չթունավորվենք

Ամանորյա տոնական օրերին սննդային թունավորումներից զերծ մնալու համար ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է’

• Սննդամթերք գնելիս հատուկ ուշադրություն դարձնել պահպանման պայմաններին և ժամկետներին:
• Աղցանները պատրաստել քիչ քանակով, մայոնեզով և թթվասերով համեմել միայն մատուցելուց առաջ:
• Զերծ մնալ տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից, իսկ օգտագործելու դեպքում պահածոյի պարունակությունը կաթսայի մեջ նախօրոք եռացնել 20-25 րոպե:
• Սննդում օգտագործվող մթերքը լավ լվանալ խմելու ջրով, ճաշատեսակների եփման ժամանակ պահպանել անհրաժեշտ ջերմային ռեժիմը’ 70 աստիճանից բարձր:

• Պահպանել կիսապատրաստվածքների, հում և պատրաստի սննդամթերքի պահպանման հարևանության կանոնները, սննդամթերքը սառնարանում պահել փակ տարաներով՝ աղտոտումից խուսափելու համար:
• Պատրաստի սննդամթեքը պահպանել սառնարանում 72 ժամից ոչ ավելի:
• Սննդամթերքի համային հատկությունների և արտաքին տեսքի /կողմնակի հոտ, համ, բորբոս, գույնի փոփոխություն և այլն/ փոփոխության դեպքում այն չօգտագործել:

• Սնունդ պատրաստելուց և ընդունելուց առաջ ձեռքերը լվանալ օճառով’ օգտագործելով միայն խմելու ջուր:
• Չչարաշահել գազավորված, էներգետիկ ըմպելիքների և ալկոհոլի օգտագործումը:
• Չգնել ու սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր:
• Սնկերը գնել միայն շուկայից և խանութներից’ համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում:
• խորհուրդ չի տրվում երեխաներին և հղի կանանց սննդում օգտագործել սունկ և տնային պայմաններում պատրաստված պահածոներ:
• Խուսափել ճարպոտ սննդի օգտագործումից, սնունդն ընդունել քիչ քանակությամբ, ընդմիջումներով ու հերթականությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում