ԿԸՀ-ն ԱԳՆ ներկայացուցչին կփոխանցի ընտրությունների էլեկտրոնային քվեարկության հատուկ ծրարներ
Նմանատիպ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում դեկտեմբերի 28-ին կենտրոնական ընտրական հանձնաժողովը ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցչին է փոխանցելու 2013թ. փետրվարի 18-ի ՀՀ Նախագահի ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողների եւ նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի’ ընտրելու իրավունք ունեցող անդամների թվին համապատասխան անհատական ծածկագրեր պարունակող ծրարներ:
ՀՀ ԿԸՀ մամլո ծառայության փոխանցմամբ՝ էլեկտրոնային եղանակով քվեարող ընտրողների ցուցակը կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացվի մինչեւ 2013թ. հունվարի 8-ը: Այն հունվարի 10-ին կտեղադրվի ԿԸՀ կայքում: Էլեկտրոնային եղանակով քվեարկությունն կսկսվի փետրվարի 9-ին’ ժամը 08:00-ին, եւ կավարտվի փետրվարի 13-ին’ ժամը 20:00-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում