Հայ շախմատիստները՝ միջազգային մրցաշարերում

Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը տեղեկացնում է հայ շախմատիստների հաջողությունների մասին:

Ըստ այդմ՝ Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Հոլանդիայի Գրոնինգեն քաղաքում անցկացվող օփենում վեց տուրից հետո վաստակել է 5 միավոր եւ հինգ այլ մասնակիցների հետ գլխավորում է աղյուսակը:

Միջազգային վարպետներ Մհեր Հովհաննիսյանը եւ Վահե Բաղդասարյանն ունեն 4-ական միավոր:

Գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ Էյն քաղաքում անցկացվող օփենում յոթ տուրից հետո վաստակել է 5,5 միավոր եւ 6 այլ մասնակիցների հետ գլխավորում է աղյուսակը:

Միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանն ունի 4 միավոր:

Միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանը Լաս Վեգասում անցկացվող Հյուսիսամերիկյան օփենում երեք տուրից հետո վաստակել է 2,5 միավոր եւ երեք առաջատարներից ետ է մնում կես միավորով:

Գրոսմայստեր Արթուր Չիբուխչյանն ունի 2, ՖԻԴԵ-ի վարպետ Սամուել Սեւյանը’ 1,5 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում