Այսօր նախագահական ընտրություններին մասնակցելու համար հինգերորդ թեկնածուն է առաջադրվել
Նմանատիպ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ընդունել է ինքնաառաջադրման միջոցով Հանրապետության նախագահի 2013թ.-ի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում թեկնածու առաջադրվելու համար «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի փաստաթղթերը: Այս մասին «Փաստինֆո» գործակալությանը հայտնեց ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:
Այսպիսով’ ԿԸՀ-ն դեկտեմբերի 25-ից ի վեր արդեն ստացել է թեկնածուների առաջադրման հինգ հայտ:
Նախորդ երկու օրերին առաջադրվել էին ՀՀ գործող Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, անկուսակցականներ, ոչ մի տեղ չաշխատող’ էպոսագետ, 1967թ.-ին ծնված Վարդան Սեդրակյանը և 1970թ.-ին ծնված Մհեր Հայրապետյանը: Ս.Սարգսյանն առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից, մնացած երեքը’ ինքնաառաջադրման միջոցով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում