Ն.Փաշինյան. Հայ Ազգային կոնգրեսը վերջին շրջանում երկու խոշոր սխալ է թույլ տվել
Նմանատիպ
Հայ Ազգային կոնգրեսը վերջին շրջանում թույլ է տվել երկու խոշոր սխալ. Դրանցից մեկը հայտնի երկխոսությունն է իշխանության հետ և այն քաղաքական գիծը, որը հայտնի է որպես քաղաքագիտական վերլուծություն: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում հայտարարել է ՀԱԿ անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Երկու սխալները վատ ազդեցություն են ունեցել ընդդիմադիր դաշտում: ԲՀԿ-ի հետ հայտնի խորհրդակցությունների արդյունքում ՀՀ ընդդիմադիր դաշտում տեղի է ունեցել մի մեծ պայթյուն, որը երբեք չի եղել: Երկխոսությունը և քաղաքագիտական վերլուծությունը ՀԱԿ ամենամեծ սխալն է», -հավելել է Փաշինյանը:
Նա նաև ասել է, որ ոչ միայն իշխանությունը, այլ նաև ընդդիմությունը պատասխանատու են ժողովրդի առաջ: «Այո, մենք պետք է ներողություն խնդրենք ժողովրդից նրանց հույսերը չկատարելու համար: Փաստորեն, առաջին անգամ Հայաստանի հասարակությունը նախագահական ընտրություններից փոփոխության որևէ հույս չի կապում: Այո, և ես դրա համար ներողություն եմ խնդրում», -նշել է Փաշինյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում