Նախագահը շնորհավորել է բանկային աշխատակիցներին գալիք տոների կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ կենտրոնական բանկ, մասնակցել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ բանկում կազմակերպված ընդունելությանը, հայտնում են երկրի ղեկավարի մամլո ծառայությունից:

Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Կենտրոնական բանկի և հանրապետության բոլոր առևտրային բանկերի աշխատակիցներին 2012թ. կատարած աշխատանքի համար և շնորհավորել գալիք տոների կապակցությամբ, մաղթել հաջողություններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում