Ահաբեկիչները կարող են զենք գնել Facebook-ի միջոցով. The New York Times

Ահաբեկիչները կարող են զենք գնել Facebook-ի միջոցով. The New York Times

Ահաբեկիչները կարող են զենք գնել՝ օգտվելով Facebook սոցիալական ցանցի առցանց-խանութներից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 7-ին այս մասին գրել է The New York Times (NYT)-ը: «Այստեղ կարելի գտնել ցանկացած սպառազինություն՝ ատրճանակներից եւ նռնակներից մինչեւ ծանր գնդացիրներ եւ կառավարվող հրթիռներ»,- նշված է հոդվածում:

Խոսքը վերաբերում է, մասնավորապես, այն զենքին, որն ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները մատակարարում Էին Մերձավոր Արեւելքի երկրներին: Ինչպե գրում է թերթը, այդպիսի առցանց-խանութներ հայտնվում են, առաջին հերթին, այն տարածաշրջաններում, որտեղ առավել ուժեղ են «Իսլամական պետության» եւ այլ ահաբեկչական խմբերի դիրքերը, եւ խախտում են Facebook-ի կողմից այս տարվա հունվարից սահմանված՝ զենքի մասնավոր վաճառքի արգելքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում