ԿԸՀ-ն նիստի է հրավիրել ընտրագրավը չվճարած թեկնածուներին
08/01/2013 10:35
Նմանատիպ
Այսօր’ ժամը 12:00-ին, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում նիստ տեղի կունենա փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում թեկնածուների գրանցման փաստաթղթերի քննարկման վերաբերյալ:
ԿԸՀ կայքի փոխանցմամբ՝ հանձնաժողովը նիստի է հրավիրել իրենց թեկնածությունն առաջադրած այն քաղաքացիներին, որոնք անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը չեն ներկայացրել ԿԸՀ:
Նիստին հրավիրվել են Տարոն Կոլյայի Աբրահամյանը, Ռոբերտ Էդուարդի Ահարոնյանը, Ռուբեն Լեվի Այվազյանը, Մհեր Արամայիսի Հայրապետյանը, Արամ Սերգեյի Հարությունյանը, Նարինե Հովհաննեսի Մկրտչյանը, Պավլիկ Վասպուրի Սարգսյանը և Ռոբերտ Յաշայի Սիմոնյանը:
Նշենք, որ այս թեկնածուները ԿԸՀ չեն ներկայացրել ընտրագրավի վճարման անդորրագիրը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում