Լիոնել Մեսսին կրկին արժանացել է FIFA-ի «Ոսկե գնդակ»-ին (տեսանյութ)

Հունվարի 7-ին շվեյցարական Ցյուրիխ քաղաքում տեղի է ունեցել FIFA-ի ամենամյա «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխությունը, որտեղ հայտարարվել է տարվա լավագույն ֆուտբոլիստը:

Այդ տիտղոսին չորրորդ անգամ անընդմեջ արժանացել է Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին՝ այդպիսով յուրօրինակ ռեկորդ սահմանելով ֆուտբոլի պատմության մեջ:

25-ամյա արգենտինացին, լավագույն ֆուտբոլիստի համար պայքարում, առաջ է անցել իր խաղընկեր Անդրես Ինյեստայից ու Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուից:

Մեսսին 2012 թվականին հաջողվել է գերազանցել Գերդ Մյուլլերի ռեկորդը՝ մեկ օրացույցային տարվա ընթացքում խփելով 91 գնդակ:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում