Ստամբուլը, Մադրիդը և Տոկիոն հայտ են ներկայացրել 2020-ի օլիմպիական խաղերն անցկացնելու համար
08/01/2013 13:05
Նմանատիպ
Հունվարի 7-ին Ստամբուլը (Թուքիա), Մադրիդը (Իսպանիա) և Տոկիոն (Ճապոնիա) հայտ են ներկայացրել Միջազգային օլիմպիական կոմիտե (ՄՕԿ)՝ 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերի անցկացման իրավունք ստանալու համար:
«ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ՝ մարտ ամսվա ընթացքում ՄՕԿ-ի գնահատման հանձնաժողովը կայցելի հավակնորդ քաղաքներ: Այնուհետև հուլիսին տեսչական ուղևորությունների արդյունքները կներկայացվեն Լոզանում, որտեղ գտնվում Է Կոմիտեի կենտրոնակայանը:
Վերջնական ընտրությունը կկատարվի 2013 թվականի սեպտեմբերի 7-ին ՄՕԿ-ի՝ Բուենոս Այրեսում կայանալիք նստաշրջանում:
Նշենք, որ 2020-ի օլիմպիական խաղերի անցկացմանը հավակնում էին նաև Բաքուն և Դոհան (Քատար), սակայն այդ քաղաքները չեն ներառվել ՄՕԿ-ի ներկայացրած վերջնական ցուցակում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում