Իսրայելն Ադրբեջանին վաճառած ապրանքատեսակն առաջարկել է նաև ՀՀ-ին, բայց գնելու անհրաժեշտություն չի եղել. Դ. Տոնոյան «Ազատություն»

Իսրայելն Ադրբեջանին վաճառած ապրանքատեսակն առաջարկել է նաև ՀՀ-ին, բայց գնելու անհրաժեշտություն չի  եղել. Դ. Տոնոյան «Ազատություն»

Զենքի առևտրի շուկան Հայաստանի համար բաց շուկա է, բայց կան քաղաքական որոշ սահմանափակումներ՝ արտահանման վերահսկողության հետ կապված, Եվրամիության երկրների, Միացյալ Նահանգների, որոնք սահմանափակել են ցանկացած ռազմական բնույթի կարողությունների աճի հնարավորություն տվող ապրանքների մատակարարում թե՛ Ադրբեջան, թե՛ Հայաստան: Այդ մասին «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ հայկական բանակը կռվում է 80-ականների զենքով, մինչդեռ ադրբեջանական բանակի զինատեսակները շատ ավելի ժամանակակից են:

«Այսպես ասած՝ գործում է ջենթլմենական պայմանավորվածություն՝ չմատակարարելու կոնֆլիկտային տարածաշրջան ռազմական նշանակության արտադրանք», – նշեց փոխնախարարը՝ շարունակելով․ «Այսպես ասած՝ գործում է ջենթլմենական պայմանավորվածություն՝ չմատակարարելու կոնֆլիկտային տարածաշրջան ռազմական նշանակության արտադրանք»,- նշեց փոխնախարարը՝ շարունակելով․ «Բնական է, որ անհրաժեշտությունից ելնելով՝ գնումները կատարվում են այն երկրներում, որոնք որ այդ սահմանափակումները չունեն: Խնդիրը որակի, տեսակի և գնի մեջ է: Եվ ինչպես Դուք տեսաք, մեր 80-ականների զենքը, այսպես ասած, չեզոքացրեց այդ վտանգը, այսինքն՝ ստիպեց հակառակորդին իր նախնական մտադրություններից ետ կանգնել: Իսկ Իսրայելը նույն ապրանքատեսակները, որոնք վաճառել է Ադրբեջանին,  առաջարկել է նաև Հայաստանին»:

Հարցին՝ իսկ ինչո՞ւ մենք ձեռք չենք բերել, Տոնոյանն արձագանքեց. «Որովհետև դրա անհրաժեշտությունը չի եղել, որովհետև մենք այլ լուծումներ ենք տվել դրան, և ինչպես տեսնում ենք՝ այդ զինատեսակները այնպես էլ հաջող չեն գործում: Իհարկե, քաղաքացիական ավտոբուսը կարելի է խոցել նաև հասարակ գրանատոմյոտով (նռնականետով), դրա համար մի քանի հարյուր հազար արժեցող անօդաչու հարվածային թռչող սարք օգտագործելը Ձեզ երևի որոշ բաների մասին ասում է»:

ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանի հետ զրույցը 1:01:40-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում