Ոչնչացվել են բրիգադի հրամանատարը և պաշտոնակատար նշանակված շտաբի պետը. Մանրամասներ ռազմական օպերացիայից

Ոչնչացվել են բրիգադի հրամանատարը և պաշտոնակատար նշանակված  շտաբի պետը. Մանրամասներ ռազմական օպերացիայից

ԼՂՀ ԱԺ պատգամավոր, գեներալ Վիտալի Բալասանյանը հարցազրույց է տվել Արցախի հանրային հեռուստաընկերությանը, որտեղ հետաքրքիր մանրամասներ է պատմել: Ըստ նրա՝ գլխավոր հարվածը եղել է Աղդամի ուղղությունը, և որ Ադրբեջանի զինուժի առջև խնդիր է եղել դրված աջ և ձախ թևերը կազմալուծել, և ՊԲ-ն իրենց մտածելով ուժերը կուղարկեր ձախ և աջ, իսկ կենտրոնական մասում կունենայինք շատ քիչ ուժեր, անուհետ երկրորդ կեսին, այնպես ինչպես որ սկսվեց, հարվածը պիտի լիներ երեք ուղղությամբ:

Գեներալի խոսքով, բոլոր ուղղություններով կարողացել են ժամանակին պատասխան տալ.

«Մեր կրակը վարում էինք շատ ճիշտ, ընդհուպ մեկ սնարյադ հենց այնպես չենք կրակել, որովհետեւ ժամանակին մեր հրետանավորները եւ մնացած մնասնագետները, չեք պատկերացնի, թե ինչքան աշխատանք են կատարել, ամեն մի մետրի տեղը գիտեն: Այնպես չի, որ մենակ Ադրբեջանն ունի անօդաչու սարքեր, Ղարաբաղի պաշտպանության բանակն էլ ունի անօդաչու սարքեր, որոնք ժամանակին թռցնում էինք, բոլոր շարժերը և նպատակակետերը մեր թիրախում էին: Գործողութուններից հետո մեր ռադիոհետախուզութունը   պարզեց, որ բրիգադի հրամանատարը սպանվել է հրամանատարական կետում, այնուհետ պաշտոնակատար է նշանակվել շտաբի պետը, որը հաջորդ օրը երկրորդ հարձակման ժամանակ ևս զոհվել է: Միանշանակ կարող եմ ասել, որ հակառակորդը շատ մեծ կորուստներ է կրել: Ղարաբաղյան, հայաստանյան  հատվածում ռազմական ճանապարհով դժվար է հարց լուծել, որովհետև մեր ժողովուրդը միշտ համախմբված է, մի նայեք, որ խաղաղ ժամանակ միտինգներ են անում»:

Այս համատեքստում Վիտալի Բալասանյանն ակնարկեց, որ թշնամին հարձակումների մեկնարկի օրն ընտրել է հաշվի առնելով եղանակային վատ պայմանները և հանգստյան օրեր լինելու հանգամանքը, իհարկե, կան նաև այլ հանգամանքներ՝ կապված ռուս պաշտոնյաների այցի ժամկետների հետ: Իսկ աշխարհաքաղաքական առումով ըստ նրա, Ադրբեջանն իր գործողութուններն ուշացրել է. Թուրքիա-Ադրբեջան պայմանավորվածությունը ժամանակին հնարավոր չի եղել հաստատել:

նրա խոսքով՝ ռազմավարական եւ մարտավարական իմաստով ադրբեջանական մարտը գրագետ է եղել, բայց չի հաջողվել հաջող ելք ապահովել, քանի որ զորքի ստորին օղակը միշտ գտնվում է ճնշված վիճակում, առհասարակ, Ադրբեջանի բանակում գրագետ մարդիկ քիչ են: 

Գեներալը հաստատել է նաեւ, որ հայկական կողմից տեսել են, թե ինչպես են ադրբեջանցիները կրակում փախչող զինվորների վրա և  նրանք չեն կարողանում նահանջել: Վիտալի Բալասանյանը պնդել է նաև, որ Ադրբեջանի մասնատման սկիզբը դրված է, որ եթե Ալիևը Էրդողանին չլսի, հենց նա Ադրբեջանում էթնիկ ժողոբուրդների օգնությամբ Ադրբեջանում իշխանափոխություն կիրականացնի: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում