ՌԴ և Սիրիայի զինուժերը Հալեպ քաղաքի ուղղությամբ գրոհ չեն պլանավորվում. ՌԴ գլխավոր շտաբ

ՌԴ և Սիրիայի զինուժերը Հալեպ քաղաքի ուղղությամբ գրոհ չեն պլանավորվում. ՌԴ գլխավոր շտաբ

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ Հալեպ քաղաքի ուղղությամբ գրոհ չի պլանավորվում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «Ինտերֆաքս»-ին:

«Եթե չկանխվեն ահաբեկիչների գործողությունները, ապա Սիրիայի հյուսիսային շրջանները կարող են կրկին հայտնվել շրջափակման մեջ: Այդ իսկ պատճառով սիրիական և ռուսական ավիացիայի գործողություններն ուղղված են խափանելու «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման ծրագրերը: Դրա հետ մեկտեղ, Հալեպ քաղաքի ուղղությամբ որևէ գրոհ չի պլանավորվում»,-հայտարել է ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը:

Նրա խոսքով, զինուժն ունի հավաստի տեղեկություններ այն մասին, որ ահաբեկիչները ծրագրում են կազմակերպել խոշորածավալ հարձակում` իրենց վերհսկողության տակ վերցնելով Հալեպը Դամասկոսին կապող ճանապարհը: Սերգեյ Ռուդսկոյը հաղորդել է, որ, ըստ իրենց տեղեկությունների, Հալեպի հարավ-արևմտյան հատվածում կենտրոնացվել են մոտ 8 հազար, իսկ հյուսիսային հատվածում` մոտ 1500 զինյալներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում