Զիդան. Հպարտանում եմ բոլոր ֆուտբոլիստներով
Կարդացեք նաև
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի՝ «Վոլֆսբուրգի» հետ պատասխան հանդիպման վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել: Հիշեցնենք, որ Մադրիդում կայացած խաղում Զիդանի թիմը 3:0 հաշվով հաղթանակ տոնեց, ինչի շնորհիվ դուրս եկավ կիսաեզրափակիչ:
-Ֆուտբոլում միշտ պետք է ինքնազոհության դիմես, բայց ավելի լավ է դրա հետ մեկտեղ հաղթել: Այժմ պետք է ուրախանանք և գոհ լինենք ֆուտբոլիստների աշխատանքից: Առաջին խաղում կրած պարտությունից հետո չէր կարող հեշտ հանդիպում լինել, բայց մենք կարողացանք հաղթել: Հպարտանում եմ բոլոր ֆուտբոլիստներով, անգամ նրանցով, ովքեր այսօր չխաղացին:
Ինչու՞ ուշ փոխարինումներ կատարեցի: Նման հանդիպման ժամանակ հեշտ չէ փոփոխություններ անել: Բենզեմայի փոխարեն Խեսեն դուրս եկավ խաղադաշտ, որպեսզի օգնի պաշտպանությունում, Կարիմն արդեն հոգնել էր: Հետո Վարանը դուրս եկավ Կազեմիրոյի հետ խաղադաշտի կենտրոնն ամրացնելու համար,-Զիդանի խոսքը մեջբերված է «AS»-ից:
Ֆրանսիացի մասնագետը նաև գովաբանել է հեթ-տրիկի հեղինակ դարձած Կրիշտիանու Ռոնալդուին:
-Կրիշտիանուն յուրահատուկ ֆուտբոլիստ է: Թիմը հրաշալի հանդիպում անցկացրեց, իսկ նա վճռորոշ դերակատարություն ունեցավ: Թիմը զգում էր Ռոնալդուի գոլերի կարիքը,-ասել է Զիդանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում