Մշակույթի նախարարությունն առաջարկել է հունիսի 15-ը սահմանել որպես ՀՀ պետական խորհրդանշանների օր

Հայաստանում կսահմանվի ևս մեկ տոնական օր՝ Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանշանների օր:

ՀՀ մշակույթի նախարարությունն առաջարկել է տոնը սահմանել հունիսի 15-ին, քանի որ 2006 թ. հունիսի 15-ին են ընդունվել «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» ՀՀ օրենքները:

«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու հարցը ընդգրկվել է ՀՀ կառավարության հունվարի 10-ի նիստի օրակարգում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում