Goal.com. ՉԼ պատասխան հանդիպումների խորհրդանշական հավաքականը
14/04/2016 13:36
Նմանատիպ
Երեկ ավարտվեց Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլը։ «Goal.com» առցանց պարբերականը կազմել է մրցաշարի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպումների խորհրդանշական հավաքականը:
Լավագույնների թվում 4-ական ներկայացուցիչ ունեն «Մանչեսթեր Սիթին» և Մադրիդի «Ատլետիկոն». 2 ֆուտբոլիստ ներկայացնում է «Ռեալը», «Բավարիան» ունի 1 ներկայացուցիչ։
Դարպասապահ՝ Ջո Հարտ («Մանչեսթեր Սիթի»):
Պաշտպաններ՝ Դիեգո Գոդին, Ֆելիպե Լուիս («Ատլետիկո»), Դանի Կարվախալ («Ռեալ»), Էլյակիմ Մանգալյա («Մանչեսթեր Սիթի»):
Կիսապաշտպաններ՝ Ֆերնանդինյո, Քևին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»), Արտուրո Վիդալ («Բավարիա»), Սաուլ («Ատլետիկո»):
Հարձակվողներ՝ Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»), Անտուան Գրիզման («Ատլետիկո»):
Հետևեք մեզ նաև Telegram-ում