Մենք ունենք դեռևս չկիրառած միջոցներ, որոնք հակառակորդը չունի ու երբևիցե չի երազում. Սեյրան Օհանյան
Նմանատիպ
«Պաշտպանության բանակի համապատասխան ռեզերվներին ձեռք չի տրվել, որոնք նախատեսված են ավելի գլոբալ խնդիրներ լուծելու համար: Մենք ունենք չկիրառած զինատեսակներ, որոնց մասին հակառակորդն անգամ երազել չի կարող: Մեր սպառազինությունն անընդհատ թարմացվում, արդիականացվում է: Իհարկե, նոր սպառազինությունների կարիք էլ ունենք, որոնց ձեռքբերման ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,-«Հանրային հեռուստաընկերության» եթերում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, տեղեկացնում է Panorama.am-ը:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից վերջին օրերին նախաձեռնված լայնածավալ ռազմական գործողություններին՝ Սեյրան Օհանյանն ասաց. «Պաշտպանության բանակում մարտը մղվել է հենց առաջին շարակազմում, առաջին դիրքի խորությամբ՝ 2, 2.5 կիլոմետր, ընդ որում՝ դասակային խորությունից ավել մարդկային շարժ տեղի չի ունեցել: Հենց դասակային խորության մեջ են եղել մարտական գործողությունները, և այդ ժամանակահատվածում կիրառվել են այն միջոցները, որոնք այդտեղ ահրաժեշտ են եղել: Հոյակապ կռվել են մեր տանկիստները, որոնք հակառակորդի բազմաթիվ նորագույն տանկեր են խոցել, գերազանց աշխատանք են իրականացրել մեր հրետանավորները՝ խոցելով հակառակորդի խորքում գտնվող բոլոր շարասյունները՝ կասեցնելով վերջիններիս առաջխաղացումը: Մինչև 30 ուղղություններով հակառակարդը փորձել է ներթափանցում իրականացնել, սակայն այդ նախաձենությունները տապալվել են»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում