ԱԳ փոխնախարարը ՀՀ նախագահի հայտարարությունն անհամեմատ ավելի մեծ արժեք է համարում, քան ՌԴ-ի դեմ բողոքի նոտան

ԱԳ փոխնախարարը ՀՀ նախագահի հայտարարությունն անհամեմատ ավելի մեծ արժեք է համարում, քան ՌԴ-ի դեմ բողոքի նոտան

Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զինտեխնիկա վաճառելու առնչությամբ ՀՀ նախագահի հրապարակային հայտարարությունն անհամեմատ ավելի մեծ արժեք ուներ, քան բողոքի նոտան: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու բողոքի նոտա չհղվեց ռուսական կողմին, ինչպես արվել է Իսրայելին:

Քոչարյանը նշեց, որ Ադրբեջանին զենքի վաճառքի հարցով Հայաստանը երբեք բողոքի նոտա չի հղել Իսրայելին: «Ես չգիտեմ՝ որտեղից է այդ տեղեկատվությունը, տարօրինակ է, որ այդպիսի ինֆորմացիա է գնում: Տվյալ տեսակի հարցերը նոտայով չեն որոշվում: Ավելին ասեմ՝ Նախագահի հրապարակային հայտարարությունն անհամեմատ ավելի մեծ արժեք ուներ, քան նոտան»,- ասաց Քոչարյանը:

«Ես բազմիցս ասել եմ՝ մենք առաջին հերթին մեր հույսը պետք է մեզ վրա դնենք, մյուս կողմից՝ պետք է կարևորենք մեր հարաբերությունները ցանկացած պետության հետ, առավել ևս դաշնակիցների հետ: Ու ավելի սպասելիքներ սերմանելը միայն վտանգավոր է»,- նշեց Քոչարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում