Ռադիկ Մարտիրոսյանի. «Գիտության ներուժն այսօր էլ օգտագործվում է ՀՀ ռազմաարդյունաբերության մեջ»

Ռադիկ Մարտիրոսյանի. «Գիտության ներուժն այսօր էլ օգտագործվում է ՀՀ ռազմաարդյունաբերության մեջ»

Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը համաձայն չէ, որ ՀՀ ԳԱԱ գիտական ներուժը չի օգտագործվում ռազմաարդյունաբերության ոլորտում: «Կան տարբեր կազմակերպություններ, որոնք ունեն մշակումներ, որոնք էլ կարող են կիրառվել պաշտպանական խնդիրներում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստից հետո նշեց Ռադիկ Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ կառավարությունը համագործակցում է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետ:

Մարտիրոսյանը հիշեցրեց, որ կառավարության որոշմամբ ստեղծվելու է ռազմաարդյունաբերական համալիր: Բացի այդ, ՀՀ վարչապետի գլխավորությամբ առկա է խորհուրդ, որին կից գործելու են գիտատեխնիկական ենթահանձնաժողովներ: «Դրանք ձևավորման փուլում են, որոնք աշխատելու են ավելի կենտրոնացված, պետական պատվեր ձևակերպելու տեսքով: Իսկ մինչ այդ, այն հիմնարկները, որոնք ունեն այդպիսի առաջարկներ, աշխատանքներ են իրականացնում յուրաքանչյուր տարի»,- ասաց Մարտիորոսյանը:

Նրա խոսքով՝ միայն ընդհանուր տնտեսության զարգացման դեպքում կարող է զարգանալ ռազմական արդյունաբերությունը: Հարցին, թե մեր գիտական ներուժը Պաշտպանության նախարարության պահանջարկի քանի՞ տոկոսը կարող է բավարարել, նա պատասխանեց. «Դժվար է ասել, այսօր նախ պետք է ֆիքսել, թե պաշտպանության նախարարությունն ինչի կարքի ունի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում