ԵԽԽՎ պատվիրակները խուսափում են վեհաժողովի նստաշրջանում ԼՂ հարցով քննարկումներից

ԵԽԽՎ պատվիրակները խուսափում են վեհաժողովի նստաշրջանում ԼՂ հարցով քննարկումներից

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բյուրոն, որտեղ նախապատրաստվում և հաստատվում է վեհաժողովի օրակարգը, ապրիլի 18-ի նիստում քննարկեց ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման վերաբերյալ հարցը առաջիկա նստաշրջանում բանավեճի թեմա դարձնելու առաջարկը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը կարծիք է հայտնել, որ հարցը, ամենայն հավանականությամբ, նստաշրջանի օրակարգ չի մտնի, քանի որ առկա տրամադրությունները հուշում են, որ ԵԽԽՎ-ն նպատակ ունի խուսափել իրավիճակի հետագա սրացումից:

ԵԽԽՎ պատվիրակների կարծիքով` նմանատիպ զգայուն թեմայով քննարկումները կարող են նոր էսկալացիա առաջացնել և ԵԽԽՎ-ն նորից վերածել «մարտի դաշտի», ինչպես դա եղել է նախկինում և եղավ հունվարին. ամեն անգամ, երբ անդրադարձ է կատարվում այդ և նմանատիպ զգայուն այլ հարցերի: Հաշվի առնելով այն, որ այս պահին ռազմական գործողությունները դադարել են՝ ԵԽԽՎ նախագահին առաջարկվեց հանդիպումներ ունենալ պատվիրակությունների ղեկավարների հետ, որից հետո կերևա թե ինչ քայլեր կլինեն: Մի շարք պատվիրակներ ասացին, որ ստացել են տեղեկատվություն դեպքերի մասին, դրանց կան դրադառնան իրենց ելույթներում, կզբաղվեն այս խնդիրներով մոնիտորինգի և քաղաքական հանձնաժողովի քննարկումների, ինչպես նաև մարդու իրավունքների հանձնակատարի հետ աշխատանքի ընթացքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում