Մերկելը կհանդիպի սիրիացի փախստականների հետ

Մերկելը կհանդիպի սիրիացի փախստականների հետ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Գազիանթեփում (Այնթապ) ապրիլի 23-ին կհանդիպեն սիրիացի փախստականների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Նույն օրը Դավութօղլուն, Մերկելը, Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և ԵՄ նախագահի տեղակալ Ֆրանս Թիմերմանսը կմասնակցեն փախստականների օգնության` Թուրքիա-ԵՄ ծրագրի բացման արարողությանը:

Ավելի ուշ նրանք չորսով մամուլի ասուլիս կհրավիրեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում