Հ.Բագրատյանը ներկայացրել է իր նախընտրական կայքը և ծրագրի տնտեսական մասը
Նմանատիպ
ՀՀ նախագահի թեկնածու, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքցիներին ներկայացրել է իր կայքը` նախընտրական տնտեսական ծրագիրով, որը կոչվում է «Ընդամենը 100 քայլ մինչև սոցիալական արդարություն»:
«Բարեկամներ։ Կարող եք այցելել www.bagratyanpresident.am կայքը և ծանոթանալ իմ նախընտրական տնտեսական ծրագրի հետ՝ «Ընդամենը 100 քայլ մինչև սոցիալական արդարություն»։ Բացի այդ, շուտով կայքում կլինեն նաև արտաքին քաղաքականության ուրվագծերը և ՀՀ քաղաքական բարեփոխումների կոնցեպտները։
Վերը նշված տնտեսական ծրագիրը ես համարում եմ այն ձեռնոցը, ինչը նետում եմ իշխանությանը։ Այն ծրագիր է բառի բուն իմաստով. կարգախոսների կամ ցանկությունների շարան չէ, կոնցեպրիա չէ, ծրագրային դրույթներ չէ։ Այն սահմանափակ ժամանակի և ռեսուրսների մեջ գործուղությունների համակցություն է, ելքային կոնկրետ արդյունքներով։ Առաջիկայում կտպագրվի դրա գրքույկային տարբերակը, կլինի պաշտոնական շնորհանդես։ Այնպես որ ծրագրում որոշակի, ոչ շատ էական, փոփոխություններ կլինեն:
Շնորհակալություն եմ հայտնում ընկերներիս և ուսանողներիս, թանկագին դիտողությունների համար։ Իշխանությունը չներկայացնող թեկնածուներին՝ խնդրեմ եթե դուք էլ ինձ տրամադրեք ձեր ծրագրերը (կրկնում եմ, սահմանափակ ժամանակի ու ռեսուրսների մեջ մակրոտնտեսական գործունեության պլան, այլ ոչ թե պարզապես ցանկություններ), ապա մեծ հաճույքով կմասնակցեմ ցանկացած բանավեճի»,- մասնավորապես գրել է թեկնածուն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում