Օգնելով «Չորրորդ ինքնիշխանության» գործընկերներին
Նմանատիպ
«Չորրորդ ինքնիշխանության» մեր գործընկերներն այսօր հանդես են եկել հերթական «սենսացիոն բացահայտումով»: Երկու օր առաջ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հիմնական խմբի անդամների հետ կայացած հանդիպումից թերթի լրագրողներն իմացել են, որ 2012 թվականին Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պետք է ուսումնասիրեր նույն տարվա մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների բացթողումներն ու ձեռքբերումները: Ահա հենց այս լուրն է, որը համարվեց սենսացիոն: «Բանն այն է, որ մինչև այժմ ընտրությունների հարցով զբաղվելու նպատակով ստեղծված որևէ աշխատանքային խմբի մասին տեղեկատվություն չի տարածվել: Այսինքն՝ կամ իշխանություններն այդ խումբը ստեղծել են ծածուկ և հանրությանն այդ մասին ոչինչ չեն ասել, կամ Նալբանդյանն ուղղակի դիտորդների աչքին թոզ է փչել», – գրում է թերթը խոստանալով առաջիկայում պարզել այդ գործի բոլոր մանրամասները:
Times.am-ի խմբագրությունը չի կարող անտարբեր մնալ սենսացիաներ որոնող «Չորրորդ ինքնիշխանության» թղթակիցների՝ ճշմարտությունը բացահայտելու բարձր առաքելությանը: Ուստի որոշեցինք օգնել նրանց և հրապարակել աշխատանքային խուբ ստեղծելու մասին Սերժ Սարգսյանի կարգադրությունը.
«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ UՏԵՂԾԵԼՈՒ ՄԱUԻՆ
Ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության
55-րդ հոդվածի 6-րդ կետով.
2012 թվականի մայիuի 6-ին կայացած’ Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ դիտորդական առաքելություն իրականացրած միջազգային եւ տեղական կազմակերպությունների զեկույցներով ներկայացված առաջարկությունները, ինչպեu նաեւ դատական ակտերով ներկայացված իրավական դիրքորոշումներն ուuումնաuիրելու եւ դրանք իրականացնելու նպատակով առաջարկություններ ներկայացնելու համար uտեղծել աշխատանքային խումբ հետեւյալ կազմով’
Վիգեն UԱՐԳUՅԱՆ – Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի
ղեկավար (աշխատանքային խմբի ղեկավար)
Հրայր ԹՈՎՄԱUՅԱՆ – Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարար
Արման ՄԿՐՏՈՒՄՅԱՆ – Հայաuտանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահ (համաձայնությամբ)
Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ – Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Տիգրան ՄՈՒԿՈՒՉՅԱՆ- Հայաuտանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Գեորգի ԿՈՒՏՈՅԱՆ – Հայաuտանի Հանրապետության Նախագահի oգնական
Արամ ԹԱՄԱԶՅԱՆ – Հայաuտանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ
Աշոտ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ – Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ
Արթուր OUԻԿՅԱՆ – Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաuտանի Հանրապետության ոuտիկանության պետի տեղակալ
Արտակ ԱՊԻՏՈՆՅԱՆ – Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Տիգրան ԵՐԱՆՈUՅԱՆ – Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր մաuնագետ (աշխատանքային խմբի քարտուղար):
23 oգոuտոuի 2012 թվականի
ՆԿ-116-Ա»:
Ավելին՝ աշխատանքային խմբի մասին մի քիչ հետաքրքրվելու դեպքում, «Չորրորդ ինքնիշխանության» թղթակիցներն անպայման կնկատեին, որ նրա գործունեությունը վաղուց հայտնի է նաև մեր երկրի արտաքին գործընկերներին: Օրինակ, ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի պատվիրակությանը, որը ՀՀ փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանին ուղղված պատասխանում, բավական բարձր է գնահատում աշխատանքային խումբ ստեղծելու գաղափարը և դրա գործունեությունը: Այնպես որ, հարգելի գործընկերներ, մինչ սենսացիա հրապարակելը, բարի եղեք դիմել գոնե Google որոնողական համակարգի օգնությանը
Հետևեք մեզ նաև Telegram-ում