ՀԱՍԿ-ը կպաշտպանի Ր.Հովհաննիսյանի թեկնածությունը
Նմանատիպ
Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության (ՀԱՍԿ) Կենտրոնական կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ առաջիկա նախագահական ընտրություններում պատրաստվում է սատարել Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը:
«Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է ճակատագրական ճամփաբաժնի առջև: Շարունակել վերջին տարիներին վարվող քաղաքականությունը’ նշանակում է երկիրը հասցնել վերջնական կործանման: Ուստի նոր ճանապարհի ընտրությունը հայրենիքի փրկության միակ հնարավորությունն է: Իսկ նոր ճանապարհով կարող են առաջնորդել միայն նոր մտածողությամբ նոր իշխանությունները:
Այս պահին ստեղծված իրավիճակի և առկա իրողությունների պայմաններում մեր համոզմամբ նորի’ մեզ բոլորիս անչափ անհրաժեշտ ապահով և անվտանգ հայրենիքի,ազատ և բարեկեցիկ կյանքի,հիրավի նոր և արդար Հայաստանի,որակյալ և կենսունակ պետության երաշխավոր կարող է լինել միայն ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը,բնականաբար’որոշակի ծրագրերի և որոշակի թիմի առկայության պայմաններում:
Ուստի՝ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունն իր պատրաստակամությունն է հայտնում առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանելու Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը և իր ունեցած հնարավոր բոլոր միջոցներով աջակցելու նրա հաղթանակին»,- նշվում է հայտարարությունում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում