Վաշինգտոնում հեղինակությունը վերջնականապես կորցրած թուրքերը հակահայկական ակցիա են նախաձեռնել

Վաշինգտոնում հեղինակությունը վերջնականապես կորցրած թուրքերը հակահայկական ակցիա են նախաձեռնել

Պաշտոնական Անկարան, որը բառացիորեն կորցրել է հեղինակության վերջին մնացորդները Վաշինգտոնում, իր լոբբիստական կազմակերպություններին լծել է ապրիլի 24-ին ընդառաջ հակահայկական գործողություններ իրականացնելու գործին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշել է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը` հայտնելով, որ Վաշինգտոնում Թ ուրքիայի դեսպանատան դիմաց հայտնվել են Հայոց ցեղասպանությունը ժխտող տարբեր պաստառներ ու գրություններ:

Հանձնախումբը նշել է, որ այդպիսով թուրքական իշխանությունները նպատակ ունեն ավելի շատ վնասել մի ազգի, որի հողերը գողացել են, ավելի շատ մեկուսացնել այն հանրապետությունը, որի նկատմամբ շարունակում են անօրինական շրջափակումը: Ավելին, Հայ դատի հանձնախումբը նշում է, որ Թուրքիան զինում և մարզում է ադրբեջանական զինված ուժերին, որպեսզի վերջիններս հարձակում գործեն Արցախում:

Թուրքական «Անադոլու» գործակալությունը, հայտնելով, որ Թուրքիայի դեսպանատան դիմաց հակահայկական ակցիան մեկնարկել է ապրիլի 19-ին, նշում է, որ այնտեղ տեղադրված տաղավարի մոտ բոլոր եկողներին հյուրասիրում են թեյով և ուտելիքով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում