Բալայանը չի հակասել Տոնոյանին
Նմանատիպ
«Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման ժամանակ ՊՆ ռազմական ավիացիոն ինստիտուտի պետ, գնդապետ Դանիել Բալայանը հայտարարեց, որ «Իսրայելը մեզ ոչ մի երկակի կամ ռազմական նշանակության բարդ սարքավորումներ չի վաճառել: Եթե ինչ-որ բան առաջարկում են, ապա դա անցած քաղաքացիական պատմություն է: Իսկ այդպիսի գներ տալ անցած էտապի բաներին, որ արդեն պատմություն է, իմաստ չունի»:
Ավելի վաղ, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասել էր, որ «Իսրայելը նույն ապրանքատեսակները, որոնք վաճառել է Ադրբեջանին, առաջարկել է նաև Հայաստանին, բայց դրանք գնելու անհրաժեշտությունը չի եղել»:
Times.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշեց, թե այս երկու հայտարարությունների մեջ չպետք է հակասություն տեսնել. գնդապետ Դանիել Բալայանը նման հայտարարություն արել է իր ոլորտի մասով միայն, իսկ փոխնախարար Դավիթ Տոնոյանն ընդհանուր ռազմատեխնիկական տրամաչափով:
ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանի հետ զրույցը 1:01:40-ից
Դանիել Բալայանի զրույցի համապատասխան հատվածը 35:09-ից
Հետևեք մեզ նաև Telegram-ում