Գագիկ Ծառուկյանը 3 սենյականոց բնակարաններ է նվիրել Գյումրիի անօթևան 2 բազմազավակ ընտանիքի (տեսանյութ)
Նմանատիպ
Գյումրիում բնակվող 79-ամյա Չիչակ տատի կյանքում փորձությունները երբեք գլուխ չեն խոնարհել: Ընդամենը մի քանի օրական է եղել, երբ մանկատանն է հայտնվել: Չիչակ տատի կյանքում դժբախտություններն այդքանով չսահմանափակվեցին. հետո եղավ 88-ի ավերիչ երկրաշարժը: Իրենց բնակարանում արդեն ապրում են 27 տարի, ուր չկա զուգարան ու երեխաներին լողացնելու հարմար վայր:
«Անտերի տերն Աստվածն է, մի դուռը, որ փակում է, մյուսը բացում է: Աստված ինչ կամենա, ես էլ կընդունեմ»,- հաճախ կրկնում է Չիչակ տատը:
Եվ ահա «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի տնօրեն Իվետա Տոնոյանը Չիչակ տատիկ տեղեկացնում է՝ Գագիկ Ծառուկյանն իր ընտանիքին է նվիրում երեք սենյականոց բնակարան:
«Աստված Ծառուկյանի մեկը միլիոն անի: Շնորհակալ եմ Ծառուկյանին իր խղճի համար»,- ասում է Չիչակ տատը:
Մեկ այլ՝ Չոմարյանների ընտանիքը ևս ապրում է ծանր պայմաններում: Երկրաշարժի հետքն այս ընտանիքի վրա ևս մնացել է մինչ օրս: Այս ընտանիքին ևս Գագիկ Ծառուկյանը նոր, բարեկարգ բնակարան է նվիրում:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում