Արագածոտնի մարզի առավել վտանգված հուշարձանների մշտադիտարկում է անցկացվել

Արագածոտնի մարզի առավել վտանգված հուշարձանների մշտադիտարկում է անցկացվել

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի օպերատիվ արձագանքման բաժնի աշխատակիցները տարեկան աշխատանքային պլանի համաձայն ապրիլի 19-ին այցելել են Արագածոտնի մարզ՝ պետական սեփականություն հանդիսացող և օտարման ոչ ենթ ակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված, պահպանվածության առումով առավել վտանգված հուշարձանների մշտադիտարկում իրականացնելու նպատակով: Այս մասին տեղեկացրին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից:

Ընդհանուր առմամբ ՊՈԱԿ-ի ենթակայության տակ է գտնվում շուրջ 400 այդօրինակ հուշարձան, դրանիցից 50-ը՝ Արագածոտնի մարզում:

ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության գործընկերների հետ համատեղ՝ Օպերատիվ արձագանքման բաժնի աշխատակիցները եղել են Աշտարակ քաղաքում, Օհանավան, Կարբի, Փարպի, Արտաշավան համայնքներում, ուսումնասիրել առավել վտանգված 9 հուշարձան, արձանագրել փաստացի վիճակը, ճշտել բացասական ազդեցություն ունեցող գործոնները: Վերոնշյալ հուշարձանները լուսանկարվել են, ինչի հիման վրա էլ որոշվել է դրանց պահպանվածության աստիճանը՝ համապատասխանաբար՝ I, II, III դասակարգման:

Մշտադիտարկումը շարունակական բնույթ է կրելու, ՊՈԱԿ-ի համապատասխան բաժնի աշխատակիցները կայցելեն նաև մյուս մարզերի նմանատիպ հուշարձանների տարածքներ:

Մշտադիտարկման վերաբերյալ սահմանված ձևաչափով պարբերաբար տեղեկույթ կներկայացվի լիազոր մարմնին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում