Դուբայ Օփեն. Վլադիմիր Հակոբյանը զբաղեցրեց երկրորդ տեղը
20/04/2016 17:47
Նմանատիպ
Դուբայում ավարտվեց շախմատային օփեն մրցաշարը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները:
Մրցաշարի վերջին տուրում Վլադիմիր Հակոբյանը հաղթեց Լևան Պանցուլայային և վաստակեց 7,5 միավոր: Նույնքան միավոր վաստակեց նաև Ջոնս Գավեյնը: Լրացուցիչ քիչ ավելի բարձր ցուցանիշների շնորհիվ առաջին հորիզոնականը բաժին հասավ Գավեյնին, իսկ Հակոբյանը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը: Վլադիմիր Հակոբյանը նաև շուրջ 20 կետով բարձրացրեց իր անհատական վարկանիշը:
Մրցաշարում հանդես եկող Գաբրիել Սարգսյանը վաստակեց 6,5, Զավեն Անդրիասյանը 5,5 իսկ Լիլիթ Գալոյանը 5 միավոր:
Մրցաշարի վերջնական արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում