Հաջորդ անգամ ռազմական գործողությունները պետք է տեղափոխել Ադրբեջանի տարածք. գրավել Գյանջան և հասնել Կուրի ձախ ափ. Սեմյոն Բաղդասարով (տեսանյութ)
Նմանատիպ
Ադրբեջանի ընդդիմությունն ասում է՝ այսքան գումար ենք ծախսում, բա ուր է Ղարաբաղը, և Իլհամ Ալիևը գնաց բլիցկրիգի, եթե բուֆերային գոտուց թեկուզ մեկ շրջան գրավեր, ապա նա կհռչակվեր ազգային հերոս՝ ինչպես հայր Ալիևը: Ահա ինչ հաշվարկ էր կատարվել, բայց քանի որ այն ձախողվեց, Ալիևը ստիպված եղավ «պոչը հետ քաշել»: «Շանթ» հեռուստաընկերության մոսկովյան թղթակից Վահե Ավանեսյանի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի հետազոտական կենտրոնի ղեկավար, հայազգի Սեմյոն Բաղդասարովը:
«Երբ Ադրբեջանից սպառնացին հրետանային կրակ բացել Ստեփանակերտի ուղղությամբ, ես ԼՂՀ ՊԲ-ի և հայկական կողմից չլսեցի, թե պատասխան հարված կլինի Գյանջայի, (Գանձակ) ուղղությամբ»,-նշել է քաղաքագետը:
Շարունակելով միտքը, Բաղդասարովը շեշտել է, որ ապրիլյան քառօրյա պատերազմում հայկական կողմը, բնականաբար, հաղթեց Ադրբեջանին, ինչն ըստ նրա զարմանալի չէ, քանի որ արցախցին միշտ էլ լավ է կռվել: Բայց հաջորդ անգամ պատասխանը հստակ և կոշտ պիտի լինի. «Իհարկե, հայերը հաղթեցին Ադրբեջանին, բայց հաջորդ անգամ ռազմական գործողությունները պետք է տեղափոխել Ադրբեջանի տարածք. գրավել բոլոր առանցքային դիրքերը, Գյանջան (Գանձակ) և հասնել մինչև Կուր գետի ձախ ափ: Պետք է անջատել Ստեփանակերտի «հեռախոսները» Երևանի, Մոսկվայի և Վաշինգտոնի համար և կրկնում եմ՝ գրավել Գյանջան ու հասնել Կուրի ձախ ափ, հերն անիծել նավթագազային գծերի: Պետք չէ բերաններին նայել՝ չի՞ կարելի, դե ուրեմն դադարեցնում ենք»:
Քաղաքագետն ընդգծել է, որ հայկական կողմը պետք է գործի «գլխավոր տիրոջ»՝ Թուրքիայի դեմ, ոչ թե միայն փոքր եղբոր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում