ՀՀ ԶՈՒ կազմավորման 21-րդ տարեդարձին ընդառաջ ֆոտոմրցույթ է կազմակերպվում

ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձին ընդառաջ’ «Մեր բանակը» քաղաքացիական նախաձեռնությունը  կազմակերպում է լուսանկարների մրցույթ, որն անցկացվելու է «ԱՍՊԱՐ ԱՐՄՍ» զենքի և զինամթերքի խանութի հետ համատեղ:

Մրցույթին կարող են մասնակցել ինչպես լրատվական դաշտում գործող ֆոտոլրագրողները, այնպես էլ սիրողական լուսանկարչությամբ զբաղվողները: Մրցույթին սահմանվել է մրցանակաբաշխության 2 անվանակարգ’ «Խաղաղության զինվորը» և «Ես եմ իմ երկրի զինվորը»: Յուրաքանչյուր անվանակարգում կլինի 3 մրցանակային տեղ: Յուրաքանչյուր անվանակարգի հաղթողները կստանան մրցանակներ և համապատասխան գումար.

1-ին տեղի համար’ 50 000 ՀՀ դրամ և նվեր «ԱՍՊԱՐ ԱՐՄՍ»-ի կողմից,

2-րդ տեղի համար’ 30 000 ՀՀ դրամ և նվեր «ԱՍՊԱՐ ԱՐՄՍ»-ի կողմից,

3-րդ տեղի համար’ 20 000 ՀՀ դրամ և նվեր «ԱՍՊԱՐ ԱՐՄՍ»-ի կողմից:

Կանոնները

Ամեն անձի կողմից ընդունվում է մեկական լուսանկար յուրաքանչյուր անվանակարգում: Լուսանկարները պետք է լինեն անվանակարգերի թեմատիկ շրջանակներում:

Ժամկետները

Մրցույթի հայտերը (լուսանկարները) ընդունվում են մինչև 2013թ. հունվարի 20-ը, որից հետո դրանք կզետեղվեն Facebook.com/MerBanaky հասեցով գրանցված «Մեր բանակը» էջում, և հաղթողները կորոշվեն օգտատերերի հավանությամբ’ նրանց «Like»-երի և մեկնաբանությունների արդյունքում: Քվեարկությունը կանցկացվի մինչև հունվարի 26-ը, արդյունքները կամփոմփվեն հաջորդ օրը’ «ԱՍՊԱՐ ԱՐՄՍ» զենքի և զինամթերքի խանութում:

Լուսանկարները պետք է ուղարկել mer.banaky@gmail.com էլեկտրոնային փոստին կամ «Մեր բանակը» ֆեյսբուքյան էջին’ անձնական նամակով’ նշելով հեղինակի անունը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով’ 077 818 949 (Գևորգ Թոսունյան) կամ 093 542 955 (Աշոտ Իսրաելյանին):

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում