ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն խաղաղ ճանապարհով

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն խաղաղ ճանապարհով

 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն Բրյուսելում հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանին: Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել Վերշբոուն:

«Հաճելի է հանդիպել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանին: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող ռազմական կարգավորում ունենալ: ԼՂ հակամարտությունը առաջնահերթ պահանջում է լարվածության թոթափում և դիվանագիտական առաջընթաց` ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում