Ադրբեջանը սպառնում է Շուշիի հետ համագործակցող ֆրանսիացի քաղաքապետին

Ադրբեջանը սպառնում է Շուշիի հետ համագործակցող ֆրանսիացի քաղաքապետին

Ադրբեջանը` ի դեմս Ֆրանսիայում իր դեսպան Էլչին Ամիրբայովի նախազգուշական փաստաթուղթ է հղել Ֆրանսիայի հարավարևելյան Դրոմ դեպարտամենտի Բուրգ-լե-Վալանս քաղաքի քաղաքապետ Մարլեն Մուրիեին` հաշվի առնելով այդ քաղաքի և Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքի միջև հաստատված համագործակցության խարտիան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով francebleu.fr կայքը, նախազգուշական նամակը ապրիլի 21-ին ստացվել է Բուրգ-լե-Վալանսի քաղաքապետարանում:

Բուրգ-լե-Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն նշել է, որ այդ նամակը դիտարկում է որպես Ադրբեջանից իրական սպառնալիք, որի պատճառով, սակայն, չի պատրաստվում տեղի տալ: Նա ընդգծել է, որ Շուշիի և Բուրգ-լե-Վալանսի միջև բարեկամությունը և գործընկերությունը շարունակվելու է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում