Լավրովը Ծիծեռնակաբերդում հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Նմանատիպ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լավրովը ծաղկեպսակ դրեց հուշահամալիրի մոտ, ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ` հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
ՀՀ ԳԱ ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ Լավրովը շրջայց կատարեց թանգարան- ինքտիտուտում` պատվո հյուրերի հուշամատյանում թողնելով հետևյակ գրառումը. «Շնորհակություն բոլորին, ովքեր պահում են այդ հիշողությունը և անում ամեն ինչ, որ հայ ժողովրդի ողբերգությունը երբեք չմոռացվի: Իսկ մենք պետք է այնպես անենք, որ նման բան ոչ մի տեղ չկրկնվի»: Լավրովը Ծիծեռնակաբերդի հիշատակի ծառուղում ջրեց 2007թ. իր տնկած եղևնին:
ՌԴ ԱԳ նախարարի այցը լուսաբանում են մեծ թվով ռուսական լրատվամիջոցներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում