Սիմեոնեի որդին խոսել է հոր և իր կարիերայի մասին

Սիմեոնեի որդին խոսել է հոր և իր կարիերայի մասին

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի որդին՝ Ջովանի Սիմեոնեն, գնահատել է հոր աշխատանքն ու խոսել իր ապագայի մասին։ 20-ամյա ֆուտբոլիստը խաղում է արգենտինական «Բանֆիլդում», որի կազմում երկրի առաջնության ընթացիկ մրցաշրջանի վեց խաղում մեկ գոլ է խփել։

-Ես ուրախ եմ հորս համար, ով ցույց է տալիս, որ իր թիմը կարող է պայքարեմ ամենամեծ ակումբների հետ։ Ինձ համար հայրս աշխարհի լավագույն մարզիչն է։ Ինչ վերաբերում է իմ ապագային, ապա իրականությունն այն է, որ ես դեռ ոչինչ չեմ վճռել, բայց գիտեմ, որ երջանիկ եմ «Բենֆիլդում»,-Սիմեոնե կրտսերի խոսքն է մեջբերոմ «Marca»-ն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում