Ադրբեջանի արկածախնդրությունը մեծագույն վնաս է հասցրել ԼՂ բանակցային գործընթացին. Նալբանդյան
Նմանատիպ
ՀՀ և ՌԴ արտգործնախարարների՝ Երևանում կայացած հանդիպման օրակարգի հիմնական հարցը եղել է ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ստեղծված իրավիճակը:
Այս մասին Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ նշելով, որ ապրիլի սկզբին ԼՂ հակամարտության գոտում զարգացումների առաջին իսկ օրից կապի մեջ է եղել ռուսաստանցի գործընկեջոջ հետ, որը շարունակական բնույթ է կրել:
«Ադրբեջանի արկածախնդրությունը լրջագույն վնաս է հասցրել բանակցային գործընթացին: Ռուսաստանի և համանախագահների հետ պետք է միջոցներ գտնենք հաղթահարելու Բաքվի կողմից ստեղծված խոչընդոտները, վերահաստատել 1994 և 1995 թվականներին հաստատված զինադադարը, համապատասխան պայմաններ ապահովել կարգավորման գործընթացը բնականոն հուն վերադարձնելու համար: Մենք համակարծիք ենք` ուժի կիրառումն անընդունելի է: Բանակցային ճանապարհով կարգավորումն այլընտրանք չունի: Ուժի կիրառման միանշանակ դատապարտումը միջազգային հանրության կողմից հատուկ կարևորություն ունի, որպեսզի Բաքուն պատրանքներ չունենա, որ կարող է ռազմական ճանապարհով հարցեր լուծել»,- շեշտեց նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում