Ադրբեջանի արդարադատության նախարարության պատվիրակությունը Սոֆիայում զավեշտալի դրության մեջ է հայտնվել

Ադրբեջանի արդարադատության նախարարության պատվիրակությունը Սոֆիայում զավեշտալի դրության մեջ է հայտնվել

Ադրբեջանի արդարադատության նախարարի մասնակցությամբ զավեշտալի դրվագ է տեղի ունեցել Սոֆիայում, որտեղ ապրիլի 22-ին ավարտվել է դատական համակարգի անկախությանը նվիրված բարձրաստիճան համաժողովը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը Սոֆիայից հաղորդում է, որ անհաջողության է մատնվել միջազգային լսարանին մոլորության մեջ գցելու ադրբեջանական պատվիրակության հերթական նախաձեռնությունը:

«Սոֆիայում քիչ առաջ ավարտվեց դատական համակարգի անկախությանը նվիրված բարձրաստիճան համաժողովը, որին բազմաթիվ երկրների արդարադատության նախարարներ և դատական համակարգի ներկայացուցիչներ էին մասնակցում: Երեկվա «ճաշը» չմարսած Ադրբեջանի արդարադատության նախարարը մի քանի էջանոց ելույթ էր պատրաստել, ամենայն հավանականությամբ, ռևանշի նպատակով:

Առավոտյան, մինչ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը Բուլղարիայի իր գործընկերոջ հետ հանդիպմանն էր, ադրբեջանցիները մոտեցել էին քարտուղարությանն ու արձագանքելու համար ձայն վերցրել (մտածել էին, թե մեր նախարարն այսօր չի մասնակցի համաժողովին ու հավատարիմ մնալով իրենց գործելաոճին, ցանկացել էին «թիկունքից» գործել): Բայց, ինչպես ասում են, ուրբաթը շաբաթից շուտ եկավ: Տեսնելով համաժողովի սրահ մտնող Արփինե Հովհաննիսյանին՝ ադրբեջանցիները խառնվեցին,արագ մոտեցան քարտուղարությանն ու ձայնի իրավունքը հետ վերցրեցին»,- նշել է Լո ւսինե Մարտիրոսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում